Ֆրանսիայի վարչապետը չի ցանկանում, որ Բենզեման վերադառնա հավաքական
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային դեռ վաղ է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական:
«Բենզեմայի` հավաքական վերադառնալու պայմանները դեռևս կատարված չեն: Հետաքննությունը դեռ շարունակվում է: Թեպետ, ամեն ինչ պետք է մարզիչը որոշի: Սակայն ես այդ ֆուտբոլիստին առայժմ չէի ցանկանա տեսնել հավաքականում, դեռ վաղ է», ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Բենզեման մեղադրվում է «Լիոնի» կիսապաշտպան Մատյո Վալբուենայի գործով շանտաժիստներին օգնելու մեջ: