Պինգվինը լողալով անցնում է 8000 կմ, որպեսզի հանդիպի իր փրկչի հետ
Մի անգամ 71-ամյա ձկնորս Ժոաո Պերեյրա դե Սոուզան ծովափին գտել է կիսամեռ ընկած պինգվինին։
Նա վերցրել է կենդանուն իր մոտ, խնամել նրան և ոտքի կանգնեցրել, ինչպես նաև անուն տվել՝ Ձինձիմ։
Որոշ ժամանակ անց պինգվինը լքում է իր խնամակալին և դուրս գալիս ծով ու լողում անհայտ ուղղաությամբ։
Ժոաոն, չնայած որ շատ էր կապնվել իր կենդանու հետ, սակայն կանխատեսել էր այս։
Բայց պատկերացրեք, թե ինչ զարմանք է ապրում ձկնորսը, երբ մեկ տարի անց նորից տեսնոււմ է Ձինձիմին։
«Բոլորն ասում էին, որ նա այլևս չի վերադառնա, բայց հիմա նա ինձ տեսակցության է գալիս ամեն տարի»,- ասում է Ժոաոն։