Գտնվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու 10-րդ պինգվինը
Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս փրկարարները գտել են 10-րդ պինգվինին, որը 11 օր մնացել է փլատակների տակ: Կենդանին հրաշքով ողջ է մնացել:
Հիշեցնենք, որ պինգվինների թիվը եղել է17: 8-ը գտնվել է, եւս մեկը լողալով հասել էր Ադրբեջան: Պինգվինները Թբիլիսի էին տեղափոխվել բրիտանական Living Coasts կենդանաբանական այգուց: