Էկվադորում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել
Էկվադորի արևելյան հատվածում ռազմական օդանավ է կործանվել: Այդ մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռռեան:
Ավիավթարի հետևանքով զոհվել է 22 մարդ, ովքեր եղել են օդանավի մեջ: Օդային աղետը տեղի է ունեցել
Պաստասա նահանգում: Օդանավում եղել է 19 դեսանտային, 2 օդաչուները և 1 մեխանիկ: Սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: