ԱՄՆ֊ում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 1 մարդ
ԱՄՆ֊ի հյուսիսում գտնվող Ջորջիա նահանգում թերթև շարժիչով ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։
Ըստ նրանց տվյալների՝ ինքնաթիռը Ռեյբանի օդանավակայանից դուրս գալուց հետո բախվել է մոտակայքում գտնվող լեռանը։
Նախնական տվյալների համաձայն, վթարի պատճառը կարող էր դառնալ օդանավակայանի շրջանում գրանցված մառախուղը։
Դեպքի հետ կապված տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել։