ՈւԵՖԱ-ն Դորտմունդի «Բորուսիայի» դեմ գործ է հարուցել
ՈւԵՖԱ-ն Դորտմունդի «Բորուսիային» մեղադրանք է ներկայացրել` Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում «Տոտենհեմի» երկրպագուների դեմ կծու սփրեյ օգտագործելու համար:
Լոնդոնյան ակումբի երկրպագուների մի խումբ խաղից առաջ փորձել է «Բորուսիայի» մարզադաշտ մտնել այն պահին, երբ մուտքերից մեկը փակ է եղել: Ոստիկանությունը կծու գազ է կիրառել` երկրպագուներին վերահսկելու նպատակով: Խաղից հետո 17 հոգի գանգատվել են աչքերի ցավից:
ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն «Բորուսիային» մեղադրել է տրիբունայի սեկտորի մուտքը փակելու մեջ: Գործը լսվելու է մայիսի 19-ին:
Դորտմունդյան ոստիկանությունը պարզաբանել է, որ «Տոտենհեմի» երկպագուները բավական ուշ են եկել մարզադաշտ, որի պատճառով մուտքերից մեկի մոտ հրմշտոց է սկսվել և դրա համար ստիպված են եղել մուտքը փակել: