ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռոնալդուի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել իր վարքագծի համար՝ «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում (3:0):
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել պորտուգալացու հանդեպ անվայել վարքագխի համար: Երրորդ գոլից հետո Ռոնալդուն ժեստ ցուցադրեց, որրը նման էր մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմենոնեի՝ գոլը նշելու ժեստին:
Սիմեոնեն թիմերի առաջին խաղում (2:0) ժեստ ցուցադրեց, որի համար ՈւԵՖԱ-ն նրան տուգանեց 20 հազար եվրոյով: