3763 դիտում
09:39 17-03-2016
Սոցիալական ծառայության պետերը հեռացվել են պաշտոններից. Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ը օրեր առաջ գրել Էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների և խախտումների դեպքեր Է բացահայտել։ Բացահայտումներից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստուգել, ուսումնասիրել իրավիճակը, և պատիժները չուշացան։
«Ժողովուրդ»–ին հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գևորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի սոցիալական ծառայության պետ Սասուն Ադամյանը, Թալինի սոցիալական ծառայության պետ Արթուր Կարապետյանը հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ Սակայն ուշագրավն այն Է, որ մարզպետները, որոնք անմասն չեն մնացել «մութ պատմությունից», դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։
Հիշեցնենք, որ խոսքը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ջրային կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի և Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մասին Է։ Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Չարենցավան և Հրազդան քաղաքների ԱԾՏԳ-ներում հայտնաբերվել Էր շուրջ 27 մլն դրամի խախտում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3311 դիտում
11:08 06-09-2019
«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»․ «Առավոտ»
14836 դիտում
14:12 11-05-2018
Առաջնահերթն են հանցագործության դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը. Վալերի Օսիպյան
1536 դիտում
15:03 20-09-2019
Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. վարչապետն անցկացրել է խորհրդակցություն
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»