211652_close_icon
views-count2021 դիտում article-date 09:30 18-03-2016

Փոքրամասնությունները դժվար թե ընդգրկվեն ընդդիմադիր կուսակցության ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող մոտեցումներից մեկը կարող է ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխին պատուհաս դառնալ։ Խոսքն այն պահանջի մասին է, ըստ որի՝ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների և քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Օրինակ՝ պաշտոնական ավալներով՝ Հայաստանում ապրում է 2 հազար 769 ասորի կամ 2 հազար 176 քուրդ։ Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի պահանջվող չափորոշիչներին բավարարող, 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենի լավ իմացությամբ ասորիների կամ քրդերի թիվը լավագույն դեպքում կարող է մի քանի հարյուր լինել։ Սակայն Աժ ընտրություններին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է լինելու երկուական ասորի, քուրդ, եզդի և ռուս թեկնածուներ առաջադրել։ Բայց քաղաքական առումով մշտապես չեզոքություն պահպանած փոքրամասնությունները դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որևէ կուսակցությունում ընդգրկվել։ Արդյունքում այդ ընդդիմադիր կուսակցությունը իրավունք չի ունենա ընտրություններին մասնակցել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր