211652_close_icon
views-count2901 դիտում article-date 17:38 08-10-2016

Երևանի տոնը շնորհավորել են նաև ազգային փոքրամասնությունները

Երևանի 2798-րդ տարեդարձը շնորհավորել են նաև մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Հանրապետության հրապարակին հարակից Խաչքարերի պուրակում ազգային փոքրամասնությունների համույթներն ու անհատ կատարողները համերգային ինքնատիպ ծրագրով ողջունել են Արևի քաղաք Երևանի ծննդյան օրը: Համերգին, ի դեպ, մասնակցել են նաև մարզերից եկած համույթներ ու անհատ կատարողներ: Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների 10 համայնք, այդ թվում` ռուսական, ուկրաինական, բելառուսական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական և հունական համայնքները: Խաչքարերի պուրակում տեղադրված բեմահարթակում ներկայացնելով իրենց ազգային երաժշտարվեստն ու պարարվեստը՝ նրանք ընդգծել են, որ իրենց ելույթները ժողովուրդների բարեկամության ու ազգային մշակույթների երկխոսության յուրօրինակ ազդակ են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր