211652_close_icon
views-count2649 դիտում article-date 09:52 18-03-2016

Օսկանյանը կվերցնի պատրաստի կուսակցություն, ոչ թե կստեղծի նորը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրոդ իշխանություն» թերթը գրում է. «Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ «Ազատության» հետ զրույցում օսկանյանը հայտարարել էր. «Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավականին առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի»: Սակայն այս հայտարարության մեջ հատկանշական են Օսկանյանի խոսքերը, թե ինքը դեռ պատրաստ չի հայտարարելու, որ «ստեղծվում է կուսակցություն»: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Օսկանյանը ցանկանում է կուսակցություն ունենալ, սակայն քաղաքական ուժը զրոյից ստեղծելը լուրջ խնդիր է, և հետո՝ տևական ժամանակ է պահանջում փաստաթղթային ու տեխնիկական շատ այլ առումներով: Եվ հիմա, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվում է ավելի հեշտ տարբերակ՝ որևէ «մարդ-կուսակցության» հետ պայմանավորվելու և վերանվանելու մասին. այսպես տեխնիկապես հեշտ է ու նաև հնարավորություն է տալիս պատրաստ լինել առաջիկա ԱԺ ընտրություններին: «ՉԻ» աղբյուրները չեն բացառում, որ այդ «մարդ-կուսակցությունը» լինի Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: Պատահական չէ, որ Օսկանյանը խոսելով նոր կուսակցության մասին, դեռ չի հայտարարում դրա անունը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր