4948 դիտում
22:34 18-03-2016
Անդրանիկ Քոչարյան. «Մեղրին Լաչինով փոխանակելու գաղափարի հեղինակը հենց Վարդան Օսկանյանն է». Hraparak.am
«Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման ազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Hraparak.am-ի հետ զրույցում փորձում է բացահայտել, թե ինչու են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին կրկին խաղի մեջ մտցնում։
-Պարոն Քոչարյան, ներքաղաքական լճացած իրավիճակում աժիոտաժ է առաջացրել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Արդեն իսկ գտնվել են ողջունողներ, այդ կուսակցությանն իրենց հնարավոր անդամակցությունը չբացառողներ։ Տասը տարի էլ չի անցել Վարդան Օսկանյանի պաշտոնավարումից, եւ 2008թ. Մարտի 1-ին նրա քաղաքական դերակատարումը դեռեւս չի մոռացվել, դրա մասին պարբերաբար խոսվում է։
-Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ ստեղծվել է Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո։ Երբ Վարդան Օսկանյանը հակառակ շարժումներ է անում, իշխանությունները գիտեն, թե ինչպես ուղղորդեն այդ շարժումները։ Երբ իրենք ցույց տվեցին, որ Օսկանյանի դեմ կարող են քրեական գործ հարուցել, այդ ժամանակ նա հայտնվեց անհայտության մեջ։ Հետո, երբ հարցերը կարգավորվեցին, երբ շատ դեսպաններ գնացին եւ ասացին, որ Օսկանյանը պետք է պաշտպանված լինի չգիտեմ թե ում կողմից, ցույց տվեցին Օսկանյանի՝ կարեւոր լինելը։ Բայց թե Վարդան Օսկանյանի կարեւորությունը ինչի հետ է կապված, դա դեռ պետք է պարզել։ Շատ առեղծվածային անձնավորություն է մեր նախկին արտգործնախարարը՝ իր տեսակով եւ բնույթով, եւ գուցե դրանով է պայմանավորված այս աժիոտաժը։ Բայց ինքը չի որոշելու, թե քաղաքական վերադասավորումներն ինչպես պետք է լինեն։ Իսկ թե քաղաքական դաշտում ինչ վերադասավորումներ պետք է լինեն, դա պետք է որոշի մեր հասարակությունը, որն ունի նպատակներ եւ իշխանությունը, որն ունի իշխանություն պահելու խնդիր։ Եթե մեր հասարակությունը կարողանա համախմբվել, կանի որոշակի փոփոխություններ։ Վարդան Օսկանյանի կարեւորությունը դիտվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործընթացներին մասնակցության հայտ։
Մանրամասներն` [url=http://hraparak.am/?p=105562&l=am%2Fmexrii+tarberaky+krkin+khaytnvi+hayastani+artaqin+qaxaqakan+orakargum+andranik+qocharyan]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
09:06 06-11-2015
Վարդան Օսկանյանն ուշացնում է իր նոր կուսակցության «շինարարությունը». «Իրատես de facto»
1563 դիտում
09:05 26-02-2016
Վարդան Օսկանյանն չի այցելել ՕԵԿ և բավական երկար առանձնազրույց չի ունեցել Արթուր Բաղդասարյանի հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1132 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1234 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1438 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ