211652_close_icon
views-count8070 դիտում article-date 12:03 19-03-2016

Արցախում հակառակորդի կրակոցից սպանված Արտյոմը, ով ընտանիքի միակ տղան էր, 10 օրից կդառնար 20 տարեկան

Արցախում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վնասվածք ստացած Արտյոմ Վարդերեսյանը մարտի 30-ին կդառնար 20 տարեկան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը: Ինչպես նաեւ նշեց, որ Արտյոմի հայրը, հոեղբոր եւ հորաքրոջ ընտանիքը վերադարձել են: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ մարտի 20-ին՝ հուղարկավորությունը: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Արտյոմը ընտանիքի միակ տղան էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Լոռու մարզի Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը: Նաեւ նշել էր, որ Արտյոմը իրենից փոքր 2 քույր ունի: Ընտանիքը հողագործական աշխատանքներով է զբաղվում: 3 ամիս էր մնացել, որ Արտյոմը տուն վերադառնար: Հայրն էլ արտագնա աշխատանքի է եղել եւ հեռախոսազանգով են մեծ դժվարությամբ հայտնել լուրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր