31681 դիտում
20:51 19-03-2016
Ինչու՞ էին կին վարորդները հավաքվել Yerevan Mall-ի ավտոկայանատեղիում. ՖՈՏՈՌԵՊՈՌՏԱԺ:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Mobil Start ավտոդպրոցի հետ համատեղ այսօր մարտի 19-ին Yerevan Mall-ի հարակից ավտոկայանատեղիում անցկացրեց Կանանց ձևավոր վարման Հայաստանի 17-րդ առաջնության 1-ին փուլը` նվիրված մայրության և գեղեցկության տոնին, որին մասնկակցում էին 11 կին վարորդներ:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կանանց ակումբի ղեկավար Իրինա Բելուբեկյանը նշեց, որ նախատեսված է 9-ը վարժություն, որոնք ի տարբերություն անցած տարիների այս տարի ավելի բարդ են, սակայն վստահ են իրենց վարորդների հմտությունների վրա և համոզված որ բոլորը կհաղթահարեն իրենց առջև դրվաց խնդիրները:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը ասաց, որ ֆեդերացիայում այնպիսի կին վարորդ կա, ում նույնիսկ՝ ֆեդերացիայի անդամ շատ տղամարդիկ կարող են նախանձել:
Այնուհետև ավելացրեց, որ միևնույն ժամանակ՝ ունենք այնպիսի կին վարորդներ, որոնց թվում է, թե շատ լավ են վարում, բայց հենց դնում ես էքստրեմալ իրավիճակում, շփոթվում են:
Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ միջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մասնակցությամբ վթարների քանակն ուղիղ համեմատական է տղամարդկանց մասնակցությամբ վթարների քանակին:
Յուրաքանչյուր տարի ֆեդերացիան անցկացնում է բազում միջոցառումներ և ավտոմրցություններ՝ ինչպես պրոֆեսսիոնալ ավտոմարզիկների, այնպես էլ ավտոսիրողների համար և մասնակցում է արտերկրում կազմակերպված ավտոմրցումներին:
ՀԱՖ-ի հիմնական նպատակն է զարգացնել ավտոսպորտն ու ավտոտուրիզմը Հայաստանում, միևնույն ժամանակ աշխատելով հնարավորինս բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
Նմանատիպ նյութեր
3295 դիտում
23:53 30-09-2015
Ինչու էին 1200 ուսանողներ հավաքվել Խաչատուր Աբովյանի անվան տուն թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
14786 դիտում
09:48 27-03-2016
Ինչու՞ էին հազարավոր մարդիկ հավաքվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16828 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ