14789 դիտում
09:48 27-03-2016
Ինչու՞ էին հազարավոր մարդիկ հավաքվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 26-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին նույնպես մարդաշատ էր:Հազարավոր մարդիկ եկել էին մասնակցելու Ճրագալույցի Սբ. Պատարագին:
Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
Հավելենք, որ Ճրագալույցի Սբ. Պատարագ 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոների նախատոնակին: «Ճրագալույց» նշանակում է ճրագ վառել (լուցանել): Եկեղեցի եկած հավատացյալները Սուրբ խորանին վառված ճրագներից մոմեր վառեցին ու տուն տարան՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Այսօր առավոտյան կմատուցվի Քրիստոսի Ծննդյան և Աստավծահայտնության տոնին նվիրված Սբ. Պատարագը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում պատարագիչը կլինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարերգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 396+
396+
Նմանատիպ նյութեր
52656 դիտում
22:25 05-01-2018
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16843 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ