8402 դիտում
08:52 20-03-2016
Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր.
Մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Մելքումովի թիվ 10/1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Մադոյանի վարած BMW մակնիշի 70 MM 003 համարանիշի և Արագածոտնի մարզի Միգավան գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի 35 VԼ 893 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Գրիգորյանը և նրա ուղևորներ՝ 29-ամյա Գեղամ Դավեյանը, 44-ամյա Օնիկ Շահբազյանը և 53-ամյա Խաժակ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննիչ Ա. Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Մադոյանն աշխատում է «Մագնիտ Թրեյդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16828 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ