11157 դիտում
09:07 20-03-2016
Մրջյունի ձվի յուղ, մեղվի թույն, կանաչ պիթոն, շեկ մազեր.... այս ամենը կարելի է գնել ՀՀ-ում գրանցված կայքում
Կենցաղային առարկաներից մինչև օծանելիքի, կոսմետիկային, կենդանիների, բույսների առք ու վաճառքների մասին հայտարարություններ տեղադրող կայքերից մեկում առկա է չափազանց լայն առաջարկ, այդ թվում այնպիսի էկզոտիկ ապրանքների, ինչպիսիք են՝ մեղվի թույնը, էգ գայլի թալիսմանը, մրջյունի ձվի յուղը (անցանկալի մազերի դեմ է պայքարում), ջայլամի ձուն, կենդանի կոկորդիլոսը:
Որքան մեծ էր զարմանքը, երբ կայքի որոնողական համակարգում գրելով ամենաարտառոց բառեր, համակարգը վայրկյաններ անց բերում էր պահանջվող ապրանքի մասին հայտարարություն:
Օրինակ՝ «կոկորդիլոս» բառը հավաքելուց հետո հանդիպեցինք ՝ ամենալայն առաջարկի՝ 700 ԱՄՆ դոլարից մինչև 2500 կամ 600 հազար դրամի սահմաններում, ըստ որում՝ ոչ միայն խրտվիլակ, այլ կենդանի: Նման կոկորդիլոսներից մեկի ազդագիրը ծանուցում է՝idealakan vichakum, glxi tsayric minchev pochi tsayr@ 115sm: Այսինքն՝ իդեալական վիճակում՝ գլխի ծայրից մինչև պոչի ծայրը՝ 115 սմ:
Մեկ այլ կոկորդիլոսն էր գովազդվում էր այս բառերով. «անգլիական չորացված կոկորդիլոս»:
Հանդիպեցինք նաև նետուաղեղի աղեղի: Դե իսկ արհեստական ու բնական մազերի ծփացող հայտարարությունների ֆոնին առնաձնացրեցինք այն հայտարությունները, որոնք օրիգինալ և հաճախ՝ զավեշտալի ձևակերպումներ ունեն: Ինչպես օրինակ՝ «Գնում ենք բնական մազեր՝ գլխից», «Բնական մազեր՝ առաջին ձեռքից»: Կամ՝ «շեկ գույնի մազեր», «սլավոնական մազեր», «բրազիլական մազեր»:
Կայքում վաճառվում է նաև Եռագույն թագավորական օձ Կեմպբելի, կանաչ պիթոն, սիբիրյան վագր, ճիշտ է՝ փափուկ խաղալիքների ու նկարի տեսքով:
Նմանատիպ նյութեր
18169 դիտում
18:43 22-11-2017
Թույն մրցույթ՝ թույն մրցանակներով
6814 դիտում
10:16 27-03-2021
Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»
4024 դիտում
18:13 22-05-2014
Ոստիկանը բակում 5 մետրանոց պիթոն է հայտնաբերում. տեսանյութ
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար