211652_close_icon
views-count2697 դիտում article-date 19:36 20-03-2016

Մարդկությանը հայտնի ամենահին թմրամիջոցը քնաբեր կակաչն է

Մարդկությանը հայտնի ամենահին թմրամիջոցը, թերևս, քնաբեր կակաչն է։ Դրա մասին առաջին հիշատակումը վերագրում են մեր թվարկությունից 5000 տարի առաջ գոյություն ունեցող շումերների հնագույն քաղաքակրթությանը, ովքեր ընդգծել են քնաբեր կակաչի քնաբեր ազդեցությունը (այն անվանում էին «գիլ հուլ»՝ «ուրախության բույս»)՝ դարձնելով այն պաշտամունք։ Այդ ավանդույթը շարունակեցին բաբելոնացիները, որոնցից էլ փորձը փոխանցվեց Միջին և Մերձավոր Արևելք։ Ափիոնի արտադրությունը մ.թ.ա. 15-րդ դարում Միջագետքից տեղափոխվեց Եգիպտոս, մ.թ.ա. 9-րդ դարում՝ Պարսկաստան, իսկ արդեն մ.թ.ա. 5-րդ դարում՝ Փոքր Ասիա։ Ափիոնի շուկան մեծ ակտիվություն ձեռք բերեց հատկապես 19-րդ դարում Հնդկաստանի և Չինաստանի միջև ափիոնի առևտրի ընթացքում, որն ուղեկցվում էր Չինաստանում ափիոնից կախվածության (ափիոնային թմրամոլության) համաճարակով. 1810 թվականից մինչև հարյուրամյակի ավարտը Չինաստան ներկրվող ապրանքատեսակների ավելի քան կեսը բաժին էր ընկնում ափիոնին, և այն արգելելու Չինաստանի փորձն ավարտվեց ափիոնային պատերազմներով։

Նմանատիպ նյութեր