33730 դիտում
15:05 21-03-2016
Գողություն՝ «Անահիտ Դե Լյուքս» գեղեցկության սրահի կոսմետոլոգի տանից. հափշտակել են 1 մլն 270 հազար դրամի ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 20-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի 23/1 շենքի բնաչուհի, 43-ամյա Մերի Չիբուխչյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 02:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան 1-ին հարկի խոհանոցի պատուհանը բացելով՝ ներս են մտել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Հեբոյանն ու Արաբկիրի ոստիկանության փորձաքրեագետը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բնակարանից հափշտակել են 1 մլն 270 հազար ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:
Գողության փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Չիբուխչյանն աշխատում է «Անահիտ Դե Լյուքս» գեղեցկության սրահում՝ որպես կոսմետոլոգ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16843 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ