Կալիֆոռնիայում ներկայացվել է 4 դյույմանոց ամենահզոր iPhone SE նոր սմարթֆոնը
Այսօր` մարտի 21-ին,Կալիֆոռնիայում Apple ընկերության փոխնախագահ Գրեգ Ջոսֆիակը պաշտոնապես ներկայացրել է 4 դյույմանոց նոր iPhone SE-ն։
Նոր սմարթֆոնը արտաքինով նման է iPhone 5 մոդելին, իսկ տեխնիկական տվյալները համապատասխանում են iPhone 6S-ին:
Մարտի 24-ից արդեն հնարավաոր կլինի պատվիրել մոդելը, իսկ մարտի 31-ից նոր սմարթֆոնը վաճառքի կհանվի:
16 GB հիշողությամբ մոդելի գինը կկազմի 399 դոլար, իսկ 64 GB հիշողությամբ մոդելինը` 499 դոլար:
Հայտնի է, որ Ռուսաստանում 16 GB հիշողությամբ մոդելի գինը կկազմի 37 990 ռուբլի, իսկ 64 GB հիշողությամբ մոդելինը` 47 990 ռուբլի: Պատվիրել կարելի է արդեն մարտի 29-ից:
Մայիսի վերջին iPhone SE-ն արդեն կվաճառվի աշխարհի 100 երկրներում: