Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին՝ 80 մեգապիքսել տեսախցիկով սմարթֆոնը
Չինական Koobee ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին՝ ռեկորդային 80 մեգապիքսել հնարավորությամբ տեսախցիկով սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Kомсомольская правда-ն:
Սմարթֆոնը հագեցած է 8 միջուկներով և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Մասնագետները նշում են, որ տեսախցիկի նման հնարավորության հասել են նոր ծրագրային հավելվածի շնորհիվ, իսկ մինչ այդ դա հնարավոր է եղել բարձրորակ օպտիկայի շնորհիվ:
Սմարթֆոնի գինը կկազմի մոտ 270 դոլար: