54539 դիտում
11:47 22-03-2016
Երևանում «եզդայի» պարապմունքի ժամանակ երիտասարդ աղջիկը Nissan-ով «Երևան Սիթի»-ի մոտ բախվել է Honda-ին, իսկ հետո տապալել գովազդային վահանակը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, բախվել են 29-ամյա Արամ Դանիելյանի վարած Honda մակնիշի 34 DA 444 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 239 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել խաչմերուկում տեղադրված գովազդային վահանակին՝ տապալելով այն: Nissan-ի կին վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է «VIP ավտոդպրոց» ՍՊԸ-ի հաշվեկշռում և այդ պահին վարորդին ավտոմեքենա վարել էր սովորեցնում մեքենայի սեփանականատեր, 59-ամյա Աշոտ Վարդանյանը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննիչը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+