82033 դիտում
10:58 20-03-2022
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ճանապարհին. Nissan Tiida-ն տապալել է գովազդային վահանակը, շրջել սառնարանները և բախվել «Դոն» խանութի սանդուղքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10–ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում չմշակված ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դոն» մթերային խանութի գովազդային վահանակին, դրսում տեղադրված սառնարաններին և հայտնվել խանութի սանդուղքների մոտ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Լևոն Թևոսյանն ու Կարեն Գրիգորյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը երիտասարդ աղջիկ է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+