211652_close_icon
views-count1576 դիտում article-date 13:34 22-03-2016

40 զույգ կոշիկ գողացողը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Յուրա Դ.-ն, ով ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Յուրա Դ.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: Փաստի առթիվ մարտի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Վերջինս ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր