12689 դիտում
12:52 22-03-2016
Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյի կայարանում ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 13-ի. տեսանյութեր, ֆոտոռեպորտաժ. ՈՒՂԻՂ
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի կայարանում հնչած 2-ական պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորների թիվն անցնում է 30-ը, հաղորդում է Ria Novosti-ն:
RTBF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մասամբ փլուզվել է օդանավակայանի առաստաղը, շենքի տերմինալի ճակատային մասը բոլոր ապակիները կոտրված են: Օդանավակայանի ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ պայթյունները որոտացել են մեկնման սրահում:
Շտապ կարգով անցկացվել է ուղևորների տարհանում: Այս պահին օդանավակայանը ամբողջովին փակ է, հետաձգվել են բոլոր չվերթները: Բրյուսել թռչող բոլոր օդանավերը փոխել են ուղղությունը դեպի Բելգիայի այլ օդանավակայաններ: Դադարեցվել է նաև օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակցությունը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ պայթյուններից առաջ օդանավակայանում լսվել են արաբերենով բացականչություններ: RTL հեռուստաալիքն էլ հայտնել է, որ երկրում հայտարարվել է մանեաբարձր աստիճանի ահաբեկչական սպառնալիքի 4-րդ մակարդակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
15:47 05-07-2016
Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչական պայթյունների գործով ևս 17 մարդ է ձերբակալվել
6858 դիտում
17:48 21-04-2019
Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
646 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
949 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
625 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին