26585 դիտում
16:10 22-03-2016
Արմավիրի մարզում 25-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Արագածի 1-ին թաղամասի բնակիչ, 25-ամյա Հայկ Զախարյանը Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Դալարիկ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes Benz Astro մակնիշի 700 ՏP 03 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դալարիկ գյուղի բնակչուհի, 60-ամյա Լաուրա Ղուկասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածին դեպքի վայր ժամանած Արմավիրի շտապ օգնության բրիգադը տեղափոխի Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում Լ. Ղուկասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հաաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Դավիթ Ղահրամանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Ագրաս» ՍՊԸ-ում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16840 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ