211652_close_icon
views-count1202 դիտում article-date 19:04 22-03-2016

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Քուվեյթի Պետության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների ավանդական ջերմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք զարգացնելու ներուժ եւ հնարավորություններ կան: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին երկրորդ հայրենիք պարգեւելու մարդասիրական քայլի համար: Նա վստահություն է հայտնել, որ նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաայի այցը Հայաստանի խորհրդարան նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու արդեն ձեւավորված կապերը եւ իրականացնելու նոր եւ փոխշահավետ ծրագրեր: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը:

Նմանատիպ նյութեր