211652_close_icon
views-count3909 դիտում article-date 14:33 23-03-2016

Հայաստանում յուրաքանչյուր 3 համակարգիչներից 2-ը վարակված են. փորձագետ

«Հայաստանում 3 համակարգիչներից 2-ը վարակված են»,- այսօր ԱԺ-ում կիբերանվտանգությանը վերաբերող քննարկմանը իրավիճակը նկարագրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա` մարդիկ ուղղակի համակերպվում են վիրուսների հետ: Իսկ Հայաստանը պետություն է, որը համակարգիչների վարակվածության տեսանկյունից առաջիններից է: Ս. Մարտիրոսյանի խոսքով` հայ հասարակությունը տարիների ընթացքում ավելի գրագիտացել է` ինքնակրթվելով, բայց առաջարկում է բուհերում և դպրոցներում համակարգչային անվտանգության հետ դասընթացներ ավելացնել: ՏՏ փորձագետը թույլ է համարում անձնական տվյալների պաշտպանության հարցը երկրում:

Նմանատիպ նյութեր