Բարաք Օբամա. Չեմ կարողանում աղջիկներիս ծանոթացնել Մեսիի հետ. տեսանյութ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Արգենտինա կատարած աշխատանքային այցի ժամանակ պատմել է, ցանկացել է իր աղջիկներին ծանոթացնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
«Ես իմ հետ բերել եմ դուստրերիս, որպեսզի նրանց ցույց տամ Բուենոս-Այրեսի գեղեցկությունն ու էներգիան:
Նրանք արդեն ծանոթացել են ամենահայտնի արգենտինացիներից մեկի` Հռոմի Պապ Ֆրանցիսկի հետ: Այժմ նրանց ցանկանում են ծանոթանալ Մեսիի հետ, սակայն ես չեմ կարողանում հանդիպում կազմակերպել», ասել է Օբաման:
Նշենք, որ ներկայումս Արգենտինայի հավաքականը պատրաստվում է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը` Չիլիի հավաքականի հետ, որը կայանալու է մարտի 25-ին: