211652_close_icon
views-count4090 դիտում article-date 15:15 24-03-2016

Էջմիածնում 3 հոգով խանութի վաճառողուհու են փախցրել. ո՞ւմ զանգով են նրան հետ տարել

Արման Սմբատի Բարեղամյանին, Արթուր Սմբատի Բարեղամյանին և Մելիք Սուրենի Բարեղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արթուր Սմբատի Բարեղամյանն իր եղբոր` Արման Սմբատի Բարեղամյանի և հորեղբոր որդու` Մելիք Սուրիկի Բարեղամյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, Էջմիածին քաղաքի բնակչուհի Արմինե Գալստյանին Մ. Բարեղամյանի հետ ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ իրենց անձնական օգտագործման իր վարած <<Մերսեդես>> ավտոմեքենայով գնացել են Էջմիածին քաղաք` Կենտրոնական հրապարակին կից գտնվող Ա. Գալստյանի աշխատանքի վայր հանդիսացող հագուստի խանութի մոտ և սպասել Ա. Գալստյանի դուրս գալուն: Աշխատանքը վերջացնելուց հետո, ժամը 18:30-ի սահմաններում Գալստյանը դուրս է եկել խանութից և շարժվել դեպի Էջմիածին քաղաքի Վ. Կոստանյան փողոց: Վերջիններս ավտոմեքենայով հետապնդելով մինչև Վ. Կոստանյան փողոց և հասնելով փողոցում գտնվող շինանյութի խանութի մոտ` Մելիք Բարեղամյանը իջնելով ավտոմեքենայից և ընդառաջ քայլելքվ Գալստյանին՝ բռնել է նրա ձեռքերից և կոնքից, բռնության միջոցով փորձել է նստեցնել <<Մերսեդես>> մակնիշի ավտոմեքենան, սակայն Գալստյանի դիմադրության արդյունքում միայնակ չի կարողացել նստեցնել ավտոմեքենան. նրան է միացել Արման Բարեղամյանը և բռնության միջոցով` բռնելով Գալստյանի ձեռքերից և կոնքից` Մ. Բարեղամյանի հետ նստեցրել են ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայի վարորդ Արթուր Բարեղամյանը վարելով այն` Ա. Գալստյանին բացահայտ առևանգել են և տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերտ գյուղի դաշտամիջյան հատված: Սակայն Մ. Բարեղամյանի հոր` Սուրիկ Բարեղամյանի հորդորով, որոշ ժամանակ անց Ա. Գալստյանին վերադարձրել են Էջմիածին քաղաք: Այսինքն, Արթուր Սմբատի Բարեղամյանը, Արման Սմբատի Բարեղամյանը և Մելիք Սուրիկի Բարեղամյանը խմբի կազմում Արմինե Հրահատի Գալստյանին բռնության միջոցով բացահայտ առևանգելով կատարել են հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 131 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով: Արման Սմբատի Բարեղամյանին խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը: Մյուսներինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր