31049 դիտում
10:30 25-03-2016
Արտակարգ դեպք Գյումրիում. 2 դիմակավորված անձինք իր տան մուտքի մոտ դանակի մի քանի հարված են հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրենին
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտյան 2 դիմակավորված անձինք Գյումրի քաղաքում իր տան՝ Վազգեն Սարգսյան 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեից աշխատանքի մեկնելու ժամանակ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն, 59-ամյա Արտուշ Ասատրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին բժիշկը գտնվում է Գյումրիի հիվանդանոցի վիրահատարանում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ասատրյանը ավտոմեքենան դուրս հանելիս է եղել, երբ նրան դանակահարել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ասատրյանը առողջապահության համակարգում և Շիրակի մարզում հայտնի է որպես ճանաչված ու սրտացավ, հոգատար մարդ և իր մասնագիտությանը գիտակ անձնավորություն: Ամուսնացած է և խնամքին ունի 1 որդի և 1 դուստր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
652 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
973 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության