Պուտինը վաղը կհանդիպի Կադիրովի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ մարտի 26-ին, կհանդիպի Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Interfax-ը:
Վերջինս հրաժարվել է մանրամասներ հայտնել սպասվելիք հանդիպումից՝ առաջարկելով սպասել հանդիպմանը:
Նշենք, որ վերջիմն օրերին ռուսական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Կադիրովի հնարավոր պաշտոնանկության հարցը: Որպես պատճառ նշվում է վերջերս իրավապաշտպանների վրա կատարված հարձակումը: