1102 դիտում
09:27 26-03-2016
ԱՄՆ ԿՀՎ-ն հրապարակել է երկրների վարկանիշները. Հայաստանում արձանագրել է 5.6% սպառողական գնաճ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) հրապարակել է երկրների վարկանիշը՝ ըստ 2015 թվականին սղաճի մակարդակի։ Պետությունները դասավորված են գնաբարձրացման տեմպերի աճման կարգով։ Այսպիսով՝ առաջին հորիզոնականներում այն երկրներն են, որտեղ արձանագրվել է գնանկում։ Առաջին հորիզոնականում Լիբանանն է, որտեղ 2015 թվականին գրանցվել է գների 3.5 տոկոսի չափով իջեցում։
Առաջատարների հնգյակում են Հյուսիսային Մարիանյան կղզիները (–2.5%), Աֆղանստանը (–1.9%), Հունաստանը (–1.4%) և Շվեյցարիան (-1.1%)։ 226 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակում Հայաստանը 182-րդ տեղում է։ Մեր երկրում ԿՀՎ-ն 2015 թվականին արձանագրել է սպառողական գների 5.6 տոկոս աճ։ Իրանը 215-րդ տեղում է (15.3), Թուրքիան՝ 193-րդ (7.50), Վրաստանը՝ 157-րդ (4.1), Ադրբեջանը՝ 150-րդ (3.9)։ 226 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակի վերջին տեղում Վենեսուելան է։ Ավելի վաղ երկրի տնտեսությունում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել՝ ապրանքների դեֆիցիտի և գնաճի ֆոնին։ Նրանից մեկ հորիզոնականով առաջ է Ուկրաինան, որտեղ մեկ տարում սպառողական ապրանքների գները բարձրացել են 49 տոկոսով։ ԿՀՎ վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ-ը 43-րդ տեղում է (0.2%), Ռուսաստանը՝ 216-րդ (15.4%)»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3913 դիտում
20:38 30-04-2014
Սպառողական շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ
998 դիտում
20:46 30-09-2014
Սեպտեմբերին սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնաճ
1747 դիտում
10:48 13-06-2019
Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ․ «Փաստ»
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին