211652_close_icon
views-count998 դիտում article-date 20:46 30-09-2014

Սեպտեմբերին սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնաճ

Սեպտեմբերին սպառման ապրանքները հայաստանյան շուկայում 0.4 տոկոսով թանկացել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն` պարենային ապրանքների գները մեկ ամսում բարձրացել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1%-ով նվազում: Ընդհանուր առմամբ` այս տարվա առաջին 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակի համեմատ սպառողական գները 2.9 տոկոսով բարձրացել են: Վիճակագիրները նաև տնտեսական աճի օգոստոսի ցուցանիշներն են հրապակարել: Մեկ ամսում այն հուլիսի համեմատ ակտիվացել է մոտ 20 տոկոսով, իսկ հունվար-օգոստոսին անցած տարվա հունվար-օգոստոսի համեմատ` տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.1 տոկոսով է աճել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34465]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր