80193 դիտում
19:49 26-03-2016
Հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել է դատարան. տեսանյութ
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Արաբկի և Քանաքեոռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությամբ դատարան են տեղափոխել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Մախմուդյանը հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող «Ճվճըվ Արոյի» որդու համար միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի:
Այս պահին դատական դռնփակ նիստը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/24/80481/]հայտնել է Shamshyan.com[/url]-ը, մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Կամոյի Ալավերդյանին, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 23-ամյա Հարություն Մուրադի Հարությունյանին և 24-ամյա Էրիկ Գագիկի Գրիգորյանին:
Վերջիններիս ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել են, սակայն նրանք` լինելով Mercedes G 500 մակնիշի 77 ՏՏ 077 համարանիշի և BMW մակնիշի 34 ՍA 988 համարանիշի ավտոմեքենայով, չեն ենթարկվել ՃՈ աշխատակիցների օրինական «կանգա՛ռ» հրահանգին, դիմել են փախուստի՝ ճանապարհին հարվածելով ու վնասելով մի քանի ավտոմեքենաներ: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է «ոսկե երիտասարդներին» վնասազերծել և տեղափոխել ոստիկանություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+