211652_close_icon
views-count30630 դիտում article-date 19:03 27-03-2016

Ինչու՞ էին ՀՀԿ-ականները և ոչ պետական բուհերի ուսանողները փակել Հյուսիսային պողոտան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ժամը 17:00 -ից Հյուսիսային պողոտայում թևածում էր ազգագրական երգն ու պարը՝ նվիրված Սուրբ Զատիկին: Միջոցառման նպատակն էր հասարակության և հատկապես երիտասարդության շրջանում նպաստել ազգագրական պարերի տարածմանն ու ամրապնդմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> հասարակական կազմակերպությունը և <<ՄԱՍՈՒՆՔ>> ազգագրական երգի-պարի համույթը: Անցորդները նույնպես չէին կարողանում անտարբեր անցնել և միանում էին պարերին՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից: Չ՞է որ մեր նախնյաց ավանդական երգն ու պարերը, ծիսական արարողություններն ու թանկագին մասունքներն են, որոնց հետ հաղորդակցվելով ճանաչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկանում հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+

Նմանատիպ նյութեր