14199 դիտում
18:27 29-03-2016
Ինչու՞ էին պետական և ոչ պետական բուհերի 2 և ավելի երեխա ունեցող ուսանող- ծնողները հավաքվել ՀԵՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը:
Հավաստագրերը հանձնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ուսումնառության ամբողջ ընթացքում փոխհատուցում է պետական և 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող 2 և ավելի երեխա ունեցողների ուսման վարձն ամբողջությամբ:
Այս կիսամյակում ամբողջությամբ կփոխհատուցվի 2 և ավելի երեխա ունեցող 17 ուսանող-ծնողների ուսման վարձը: Նրանցից 3-ը ոչ պետական բուհերից են, 14-ը` պետական:
Փոխհատուցում ստացողներից մեկը Հայաստանի Ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղից է:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
15:25 05-09-2016
ՀԵՀ-ը կփոխհատուցի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը
28479 դիտում
15:37 06-10-2017
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն ուսման վարձի խնդիրներ չեն ունենա. ՀԵՀ-ը փոխհատուցում է