211652_close_icon
views-count2343 դիտում article-date 10:36 28-03-2016

Դեռևս հայտնի չէ Բրյուսելի օդանավակայանի աշխատանքի վերսկսման օրը

Հայտնի չէ, թե Բրյուսելի օդանավակայանը երբ կվերականգնի աշխատանքը: Վաղը՝ մարտի 29-ին, ահաբեկչական պայթյունների հասցրած հետևանքների վերացման աշխատանքների ստուգում կանցկացվի: Այդ մասին նշված է օդանավակայանի կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է Ria Novosti-ն: Ըստ հայտարարության՝ մարտի 24-ին սկսված վերանորոգման աշխատանքներց բացի, ուժեղացվելու է անվտանգությունը: Ստուգմանը կմիանան նաև օդանավակայանի 800 աշխատակիցները, ինչից հետո երկրի իշխանությունների թույլտվությունից հետո օդանավակայանը կրկին կաշխատի: Հիշեցնենք, որ մարտի 22-ին օդանավակայանում և մետրոյի կայարաններում հնչած ահաբեկչական պայթյունները խլել են 30-ի ավելի մարդու կյանք, վիրավորվել է 340 հոգի: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր