3324 դիտում
15:19 28-03-2016
Էրդողանին ԱՄՆ-ում սառը հյուրընկալություն է սպասվում. WSJ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է անձնապես հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է The Wall Street Journal-ը:
Թերթը հավելում է, որ առաջիկա օրերին Էրդողանը Վաշինգտոն է այցելելու՝ մասնակցելու համար միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովին:
Այցի շրջանակներում նա նաև ներկա է գտնվելու Մերիլենդ նահանգում Թուրքիայի ֆինանսավորմամբ կառուցված մզկիթի բացման արարողությանը:
Թերթն ընդգծում է, որ Էրդողանը մզկիթի հանդիսավոր բացմանը հրավիրել է Օբամային, սակայն վերջինս մերժել է հրավերը: Բացի այդ, թերթի տվյալներով՝ Օբաման թուրքական կողմի հետ պաշտոնական ոչ մի հանդիպում չունի ծրագրած:
Փորձագետների գնահատմամբ՝ Վաշինգտոնի ու Անկարայի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ թուրքական կողմը վերականգնեց քուրդ բնակչության դեմռազմական գործողությունները, իսկ ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քերբին հայտարարել էր, որ Թուրքիան ժողովրդավարության դեմ ուղղված քայլեր է ձեռնարկում:
Նմանատիպ նյութեր
1008 դիտում
23:14 02-04-2015
Հյուրընկալություն ԱՄՆ դեսպանատանը՝ ի պատիվ ազգային պատանեկան վեհաժողովի մասնակիցների
4071 դիտում
15:52 17-04-2018
ԱՄՆ-ն նոր առևտրային սահմանափակումներ է մշակում Չինաստանի դեմ. WSJ
Այս բաժնից
1051 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
826 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
904 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ