211652_close_icon
views-count9784 դիտում article-date 15:34 01-11-2016

Թուրքիայում սպանվել է քուրդ զինյալ Չեքդար Զինարը, ում գլխի համար խոստացվել էր 1 մլն լիրա

Թուրքիայում ոստիկանության կազմակերպած հատուկ օպերացիայի ժամանակ սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Չեքդար Զինարը։ Այդ մասին հաղորդել է Haber-7 հեռուստաալիքը։ Նրա համար իշխանությունները խոստացել էին 1 մլն թուրքական լիրա (մոտ 330 հազար ԱՄՆ դոլար) պարգև։ Ըստ տեղեկությունների՝ Ահմեթ Իփեք մականվամբ քուրդ զինյալը սպանվել է Դաղլըջա շրջանում։ Նրան մեղադրում էին Հաքքարի նահանգում ոստիկանության 8 աշխատակիցների սպանությանը մասնակից լինելու մեջ, ինչից հետո վերջինիս նկատմամբ թուրքական իշխանությունները հետախուզում էին հայտարարել, ինչպես նաև դրամական պարգև՝ նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն հաղորդելու դեպքում։

Նմանատիպ նյութեր