61697 դիտում
19:02 28-03-2016
Ամերիկյան կինո` Երևանում. Mercedes-ը բախվել է 2 ավտոմեքենայի, իսկ հետո` կայանված ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային. ՃՈ աշխատակիցները հետապնդումն ու վնասազերծումը կատարել են օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 28-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Վանիկ Ղազարյանն ու Արամ Սուքիասյանը Երևանում` Թամանցիների փողոցում, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Թամանցիների փողոց - Արտաշատի խճուղի խաչմերուկում մի կին լաց է լինում:
Այդ պահին մի տղամարդ նկատելով ՃՈ աշխատակիցների ավտոմեքենան` կանգնեցրել է: ՃՈ տեսուչները կնոջից պարզել են, որ նա վթարի հետևանքով է այդ օրը ընկել, իսկ ամուսինը ցույց է տվել առանց համարանիշների Mercedes մակնիշի մեքենան և հայտնել, որ այդ մեքենան կապ ունի վթարի հետ:
Ճանապարհային ոստիկանները փորձել են կանգնեցնել նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ՃՈ աշխատակիցների «օրինական կանգառ» պահանջին և ավտոմեքենան մեծ արագությամբ քշել է նախ ГАЗель-ի վրա, վնասել ГАЗель-ը և դիմել փախուստի:
ՃՈ աշխատակիցները մոտ 5 կմ հետապնդել են նրան և միայն լրացուցիչ ուժերի շնորհիվ կարողացել են շուրջկալ անել և մեր օրերի «Շումախերչիկներին» բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետապնդման ժամանակ Mercedes-ի վարորդը հարվածել է նաև ՃՈ աշխատակիցների ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` բերման ենթարկվածներն են` Երևան քաղաքի Ազատության նրբանցք 2-րդ շենքի բնակիչ, 30-ամյա Արթուր Սիմոնյանը, և Ազատության պողոտայի 13ա շենքի բնակիչ, 33-ամյա Տիգրան Եսայանը:
Քիչ առաջ վերջիններս ոստիկանության Էրեբունու բաժնից տեղափոխվեցին նարկոլոգիական դիսպանսեր` բժշկական հետազոտման:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխված Mercedes-ի առջևի և հետևի համարանիշները տարբեր են եղել`թղթից սարքած:
[b]Բերման ենթարկվածներ` 30-ամյա Արթուր Սիմոնյանը և 33-ամյա Տիգրան Եսայանը[/b]
[img]/ups/images/027245600145917793935922.jpg[/img]
[img]/ups/images/0626297001459177951380429.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16840 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ