211652_close_icon
views-count3140 դիտում article-date 10:08 29-03-2016

Նախագահի աթոռը Էդվարդ Նալբանդյա՞նն է զբաղեցնելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այս յուրերը, առայժմ հայտնի չէ: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վարչապետի ձեռքում։ Մինչ այժմ տարբեր անուններ են շրջանառվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում, այդ թվամ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի։ Տեղեկություններ կան, որ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ինքն է փափագում այդ պոստը։ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի անունը այս շարքում նորություն է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր