211652_close_icon
views-count1428 դիտում article-date 15:25 05-09-2016

ՀԵՀ-ը կփոխհատուցի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի առակա համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը: Հայտատուները պետք է ներկայացնեն՝ • դիմում (լրացվում է տեղում), • 2 լուսանկար 3×4, • անձնագրի պատճենը, • ստուգման գրքույկի պատճենը, • ուսանողական տոմսի պատճենը, • տեղեկանք բուհից, • ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է), • երեխաների ծննդյան վկայականների պատճենները, • փոխանցման հաշիվ` ամբողջ տարվա ուսման վարձի չափով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112 E-mail: [email protected] http://heh.am/

Նմանատիպ նյութեր