Վահրամաբերդում հավերի անկում է. տեսանյութ
Ճիճվակրություն կամ կեղծ ժանտախտ: Ո՞րն է Վահրամաբերդում հավերի անկման պատճառը, դեռ հայտնի չէ: Անասնաբույժը դեպքի մասին տեղեկացել է ու չի հասցրել զննել թռչուններին: Վահրամաբերդցիներն անհանգստացած են: Գյուղում արդեն տասնյակ հավեր են սատկել: Գյուղապետարանի պատասխանատուի տեղեկացմամբ պատվաստանյութը Երևանից բերվել է, սակայն դեռ չի բաշխվել: Կեղծ ժանտախտի դեմ պատվաստումը կարվի մեկ-երկու օրվա ընթացքում:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=NXdEjnnCpEk]Tsayg[/url]-ի: