47001 դիտում
21:02 30-03-2016
Երևանում վաճառվում է սիրված «Ոսկե ցլիկ» ֆիլմի` Նաջարյանի հայտնի վիլիսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 30-ին, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասում իր հմայքով ու բացառիկությամբ աչքի էր ընկնում մի մեքենա: Մոտենալով մեքենայի վարորդին, ով խնամքով փայլեցնում էր մեքենան, իմացանք, որ դա հենց այն նույն «Ոսկե ցլիկ» հայֆիլմի УАЗ մակնիշի ավտեմեքենան է:
Մեքենայի սեփականատերը՝ Երևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սուրեն Թովմասյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մեքենայի 5-րդ տերն է, սակայն իր տարիքը չի ներում այլևս այդպիսի մեքենա վարել և այն վաճառում է:
«Ոսկե ցլիկ» ֆիլմը 1955 թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգությունն է։
Գլխավոր դերերում՝ Գուրգեն Գաբրիելյան (Նաջարյան), Աշոտ Ներսիսյան (ողոս), Մայրանուշ Պարոնիկյան (Վարդ), Լեոնիդ Դովլաթյան (Ցոլակ), Վաղինակ Մարգունի (Սուրեն), Արմեն Խոստիկյան (Մամիկոն), Գևորգ Չեփչյան (վոլեյբոլիստ), Ջեմա Սարիբեկյան (կթվորուհի), Էդուարդ Աբալյան, Իշխան Ղարիբյան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2262 դիտում
17:39 06-09-2014
Ցլիկ գողացողին ձերբակալեցին