211652_close_icon
views-count3541 դիտում article-date 23:24 31-03-2016

Թուրքիայի Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կա 7 զոհ, 27 վիրավոր

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիրում ականապատ մեքենա է պայթեցվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Միջադեպի հետևանքով կա 7 զոհ, առնվազն 27 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, ընդ որում` ոստիկանության 13 աշխատակից: Բոլոր ոտւժածները հոսպիտալացվել են: Այս պահին հայտնի է, որ նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների` ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ ոստիկաններ տեղափոխող ավտոբուսն է անցել կողքով:

Նմանատիպ նյութեր