61994 դիտում
22:56 08-05-2018
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 31-ամյա կնոջ մահվան հանգամանքները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Օսիպյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 7-ին, Արարատի մարզում տեղի ունեցած 31-ամյա կնոջ մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին տեղեկացրել են, որ «կլինիկական մահ, կրծքավանդակի առաջային պատի սրտի պրոյեկցիայի կտրած ծակած, արյունահոսող վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Անուշ Թ-ն:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Անուշ Թ.-ն հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան խոհանոցից, որտեղ դանակով հարված է ստացել կրծքավանդակին:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքներ պարզ լինելուց հետո:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիմնական վարկածը, այնուամենայնիվ, ինքնասպանությունն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: