211652_close_icon
views-count6028 դիտում article-date 09:33 01-04-2016

«Ճոյտը» Մոսկվայից սյուրպրիզով է գալիս. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ճոյտ» մականունով հայտնի, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր նեղ շրջապատում խոսել է, որ Մոսկվա այցի ժամանակ պետք է հանդիպի Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ: «Երկու օր է, որ Մոսկվայում եմ և իմ ֆիլմի ցուցադրության հետ կապված հարցերն եմ կարգավորում: Արդեն դիմել ենք համապատասխան մարմիններին՝ թույլտվություն ստանալու համար: Ասում են, թե ուզում եք նաև Ժիրինովսկու հետ հանդիպել, այդպե՞ս է: Դե, ինչպես ասացի, Մոսկվայում եմ՝ կինոյի ցուցադրման հարցերով: Իսկ Ժիրինովսկու հետ, տեսնեմ, հնարավոր է և հանդիպեմ: Բայց ի՞նչ արտառոց բան կա դրանում, որ սաղ խառնվել են իրար: Ոչ մի արտառոց բան չկա, իսկ ի՞նչ հարցով եք հանդիպելու և ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ: Անձամբ ճանաչում եմ, շատ լավ, մտերիմ հարաբերություններ ունենք: Ժիրինովսկին, կարելի է ասել, իմ մեծ ախպերը ոնց որ լինի, կարգին մարդ է, շատ խելացի: Ես իրան շատ հարգել եմ՝ անգամ մինչև մեր ծանոթանալը, ինքը շատ յուրահատուկ գործիչ է, ես շատ եմ հավանում իրեն: Իսկ հանդիպման համար պայմանավորվե՞լ եք: Ամեն ինչ արված է, մի քանի օր համբերեք, բոլորդ էլ կիմանաք, կտեսնեք, ոմանք էլ կզարմանան: Ես Ձեզ ավելին ասեմ, ես արդեն հետ եմ գալիս Մոսկվայից: Փաստորեն, հանդիպե՞լ եք արդեն: Համբերեք, մի լավ կզարմանան սաղ: Հիմա զարմացրեք: Չէ, խի՞, թող մնա սյուրպրիզ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր