211652_close_icon
views-count2549 դիտում article-date 16:07 01-04-2016

Մայրն Արարատից 10-ամյա աղջկան գրկած բերում է Երևան՝ հատուկ դպրոց. բուժումից հետո Գրետան կկարողանա քայլել, սակայն գումար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրետա Սողոմոնյանը ծնվել է 2006 թվականին, Արարատ քաղաքում՝ մանկական ուղեղային կաթվածով: 2011թվականին «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխային վիրահատել են, ինչի արդյունքում Գրետան կարողանում է նստել, սակայն մինչ օրս նա չի կարողանում կանգնել և քայլել: Մայրը գրկած նրան շաբաթական երկու անգամ ավտոբուսով բերում է Երևան՝ հատուկ դպրոց՝ կրթության: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, ինչի պատճառով փոքրիկին չեն կարողանում բերել վերականգնողական բուժումների Երևանում գտնվող վերականգնողական կենտրոններում: Գրետայի մայրը դիմում է բարի մարդկանց աջակցությանը: ՀԱՅԲԻԶՆԵՍբանկում Գրետայի մայրիկի՝ Զարուհի Սողոմոնյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ [b]11500093997139 ՀՀ դրամ 11500276237162 ԱՄՆ դոլար 11500584774047 ԵՎՐՈ 11500189662696 ՌԴ ռուբլի SWIFT :ARMNAM22[/b] Զարուհի Սողոմոնյանի հեռախոսահամարն է՝ [b]+37498 50 13 47:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր