Թե ինչպես Լյովա Խաչատրյանը ապրիլի 1-ին խաբեց Նաիրա Զոհրաբյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանին հաջողվել է այն, ինչ մինչ այդ որևէ մեկին չի հաջողվել: Այն է` խաբել իր կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ով մինչև այսօր պնդում էր, որ մինչև 2016-ի ապրիլի մեկը իրեն խաբել ոչ մեկի չի հաջողվել:
«Ես հատկապես ապրիլի մեկին աշխատում եմ շատ զգոն լինել, որ չխաբվեմ։ Բայց Լյովա Խաչատրյանը մի լավ խաբեց ինձ»,-[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա մանրամասնեց, թե ինչ ստով է իրեն խաբել կուսակից խաչատրյանը: Մինչ նա ԲՀԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի կազմում մասնակցել է կարևոր մի նսիտի, նրան է զանգել Լյովա Խաչատրյանն ու ասել, որ աշխատանքային խմբի անդամներ Վահան Կարապետյանն ու Գրիգոր Գրիգորյանը Սևանի ճանապարհին ավտովթարի են ենթարկվել ու գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Նաիրա Զոհրաբյանը բացականչել է «վայ էս ի՜նչ է եղել», կիսատ է թողել ԵԽԽՎ հայկական պատվիրակության աշխատանքային նիստը ու փորձել է զանգել «վթարված Վահան Կարապետյանին», վերջինս ի զարմանս Նաիրա Զոհրաբյանի, վերցրել է հեռախոսն ու հիշեցրել է, որ այսօր ապրիլի մեկն է։
Սրան հետևել է Նաիրա Զոհրաբյանի զանգը Լյովա Խաչատրյանին և «ապրիլմեկյան մի երկու քաղցր խոսք»: